41

Հանդիպում դիտորդական առաքելության պատվիրակության հետ

03/05/2013

Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը։


Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդում ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից  դրանց համարժեք ընկալումը։