Հայտարարություն
08/04/2013
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառքը, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունն իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
Երևանցին է ընտրելու Երևանի քաղաքապետ: