21

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

18/04/2013

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում կպաշտպանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի թեկնածությունը:


Այսօր՝ ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երևանի  քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման և  կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:


<<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության և ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես և առողջ կարծիքի ձևավորմանը, քննարկելով Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի և բարեփոխումների իրականացման հնարավորությունները, որոշեցին միաձայն պաշտպանել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի  թեկնածությունը:


Միությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազում ծրագրերի  և դրանով իսկ դարձել կազմակերպության բարեկամը: