22

Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտի ՀԿ-ները սատարում են Տարոն Մարգարյանին

18/04/2013

Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ս/թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:


Այս մասին հայտարարել են ապրիլի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչների  հետ կայացած հանդիպման ժամանակ:


Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների անցկացմանը, առողջ ապրելակեպի և սպորտային միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև այլ խնդիրների, որոնք կդիտարկվեն  Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ապրիլի 30-ին նախատեսված հանդիպման ժամանակ: