24

Սոցիալական ոլորտի ՀԿ-ները սատարում են Տարոն Մարգարյանին

19/04/2013

Երևանում գործող սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպություններն այսօր հանդիպեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանի, Մկրտիչ Մինասյանի և այլ անդամների հետ:

 

Սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները շնորհակալություն հայտնեցին Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտապես իրենց  աջակցելու և սոցիալական ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև հայտարարեցին, որ կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:


Կլոր սեղան քննարկման ժամանակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները հնչեցրին սոցիալական ոլորտին և Երևանի քաղաքային տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք կքննարկվեն նաև Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ապրիլի 30-ին նախատեսված հանդիպման ժամանակ: