42

Տարոն Մարգարյանի ուղերձը

03/05/2013

Սիրելի՛ երևանցիներ,


Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:
Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր  հանդիպումների:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, ներկայացնելու  մեր նոր ծրագրերն  ու  ավելի լավ Երևան ունենելու  մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:
Կրկին  շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:
Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու և էլ ավելի մոտ լինելու Երևանի յուրաքանչյուր բնակչին:
Շնորհակալ եմ նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:

 

Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:
Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի  ավելի լավ արդյունքներ,  ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու  ավելի հարմարավետ կյանքով:

 

Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:

 

Խորին հարգանքով`
Տարոն Մարգարյան