3

Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07/04/2013

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, 

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ: 

Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է  երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ: 

Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանակ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու հարատևության ամուր հենասյունը: 

Այսօր էլ, ձեր մեջ կրելով հայ կնոջ ամենաարժանավոր գծերը,  դուք մեր կողքին եք ու շարունակում եք ձեր ավանդը  բերել մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործին՝ այն ավելի գեղեցիկ, ավելի լավը տեսնելու անսասան հավատով: 

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու թող ժպիտն ու երջանկությունն անպակաս լինեն ձեր ընտանիքներից: 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ