1. Քաղաքաշինական Երևան

 

Լավ Երևան 2009-2013 թթ.

 

• 120 բնակարան չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների համար

• Մասնավոր ներդրումերի համար բարենպաստ պայմանների ստեղծում, ներդրումային միջավայրի բարելավում`

*թվով 105 հասարակական և բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքերի և շինությունների շահագործման հանձնում (1մլն 265 քմ մակերեսով)

*ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի (Ազատության հր.)

*հեծանվահրապարակ՝ միջազգային չափանիշներին համապատասխան

*«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր մասնաշենք

• Մատենադարանի երկրորդ մասնաշենքի կառուցում

• Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցում

• Առևտրի և ժամանցի ժամանակակից կենտրոնների բացում։

 

Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.

 

• «Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի մշակում և ընդունում

• Տրանսպորտային հանգույցների վերակառուցում և բեռնաթափում`

*Լենինգրադյան փողոցը Ադմիրալ Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղի

*Ուլնեցի - Ռուբինյանց փողոցները միացնող նոր ավտոճանապարհ

*Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց - Արգավանդի ճանապարհային հանգույցը միացնող ճանապարհ

• Ճանապարհափողոցային ցանցի ընդլայնում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհների, տրանսպորտային հանգույցների և նոր ուղեբաժանքների կառուցում

• «Հին Երևան» նախագիծ

• Կոնդ թաղամասի կառուցապատման և վերակառուցման նախագծի մշակում

• Իսակովի-Լենինգրադյան և Աթենքի փողոցներով պարփակված տարածքների գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակում

• Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցում

• Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հիմում

• Կրկեսի շենքի կառուցում

• Ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենքի կառուցում

• Ժամանակակից հյուրանոցային ցանցի ընդլայնում

• Համայնքի և մասնավոր հատվածի համագործակցության զարգացում

• Միջազգային ներդրումների խրախուսում

• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնաշենքի վերանորոգում

• Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի կառուցում

• Տիչինայի թաղամասի կառուցապատման ծրագիր

• Ուսանողական ավանի կառուցում։

 

15