2. Բարեկարգ Երևան
ա) բարեկարգ փողոց
Լավ Երևան 2009-2013 թթ.
• Շուրջ 50 խճուղիների, պողոտաների և փողոցների` ներառյալ մայթերի, եզրաքարերի, դիտահորերի ամբողջական հիմնանորոգում
• Ավելի քան 30 փողոցների վերակառուցում և հողային ծածկի ասֆալտապատում
• Փողոցների և մայթերի շուրջ 4 մլն քառ. մետր ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում
• Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում (Դավիթաշենի, Գ.Նժդեհի)
• Թվով 14 վերգետնյա անցումների կառուցում:
Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.
• Քաղաքային նշանակության մայրուղիների հիմնանորոգում, հողային ծածկույթով ճանապարհների վերակառուցում և ասֆալտապատում
• Թեքահարթակների կառուցում
• Հենապատերի վերանորոգում
• Վերգետնյա և ստորգետնյա անցումների կրկնապատկում
• Փողոցների և մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ ծածկի վերանորոգման աշխատանքների շարունակում
• Քարաթափման կանխարգելիչ միջոցառումների ծրագրեր:
բ) բարեկարգ շենք ու բակ
Լավ Երևան 2009-2013 թթ.
• Վթարային պատշգամբների նորոգում
• Բազմաբնակարան 2650 շենքերի տանիքների հիմնանորոգում և վերանորոգում
• Թվով 423 բազմաբնակարան և հասարակական շենքերի ֆասադների և թվով 144 կամարանցումների վերանորոգում ու գունազարդում
• Բազմաբնակարան շենքերի 3430 մուտքերի և 950 վերելակների վերանորոգում
• Շուրջ 70% բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերականգնում
• Թվով 800 բակային տարածքներում մանկական խաղահրապարակների կառուցում
• Ավելի քան 30 մինիֆուտբոլի դաշտերի կառուցում:
Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.
• Բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 100% վերականգնում
• Նոր մանկական խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի կառուցում
• Շենքերի ֆասադների և կամարանցումների մաքրում, նորոգում և գունազարդում
• Շենքերի ջերմամեկուսացում, էներգաօգտագործման արդյունավետության բարձրացում
• Բազմաբնակարան շենքերի մուտքերի, վերելակների, տանիքների հիմնանորոգման և վերանորոգման շարունակականության ապահովում
• Պատշգամբների վերանորոգում: