3. Մաքուր և կանաչ Երևան
Լավ Երևան 2009-2013 թթ.
• Մաքրության և աղբահանության համալիր ծրագրի իրականացում
• Սանմաքրման ժամանակակից տեխնիկայի ձեռք բերում
• Քաղաքի հանրային և բակային տարածքներում մեծ և փոքր աղբամանների տեղադրում
• Երևանի քաղաքային տնկարանի ընդլայնում և ջերմատան կառուցում (5000քմ)
• Թվով 18 զբոսայգիների և պուրակների ստեղծում և վերականգնում (ընդհանուր 13.3 հա տարածք)
• Ջրավազանների և շատրվանների ամբողջական վերականգնում և ավելացում
• Ավելի քան 70 կմ երկարությամբ ոռոգման ցանցի նորոգում և ընդլայնում
• Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում (20 հա)
• Սիզամարգային խոտածածկի ավելացում և ձևավորում (61 հա)։
Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.
• Միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, փողոցները մաքրող և լվացող, ձնահավաք մեքենաների ձեռք բերում և շահագործում
• Աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության հիմնում
• Նոր այգիների հիմնադրում և զբոսայգիների վերականգում
• Կանաչ տարածքների վերականգնման շարունակականություն
• Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում
• Ոռոգման ցանցի ընդլայնման, նորոգման շարունակականության ապահովում
• Ծաղկապատման և սիզամարգային խոտածածկ տարածքների ավելացում
• Անտառվերականգնման ծրագիր` Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքի, Հաղթանակի զբոսայգու և Ծիծեռնակաբերդի անտառպուրակային վերականգնում: