4. Լուսավոր և հարմարավետ Երևան
Լավ Երևան 2009-2013 թթ.
• Նորաոճ ու հարմարավետ 1000 նստարանի ու 500 աղբամանի տեղադրում
• Ցայտաղբյուրների վերագործարկում (180 հատ)
• Թվով 41 շենքերի, 63 արձանների և 48 ճարտարապետական կոթողների գեղարվեստական լուսավորություն
• Շուրջ 43 այգիների և պուրակների արտաքին լուսավորում
• Փողոցների և մշակութային հաստատությունների կողմնորոշիչ ցուցանակների միասնական ոճի մշակում և տեղադրում
• Գովազդային ցուցանակների, վահանակների չափորոշիչների սահմանում
• Հեռուստաաշտարակի լուսավորում:
Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.
• «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի իրագործում
• Էլեկտրոնային չվացուցակներով հագեցված նոր կանգառասրահների կառուցում
• Քաղաքային նոր կահավորանքով հագեցվածության աստիճանի էական ավելացում
• Փողոցների և բակերի ժամանակակից էներգախնայող լուսավորում, արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում
• Մշակութային օջախների կողմնորոշիչ-ուղղորդող ցուցանակների տեղադրում
• Շենքերի արտաքին ձևավորման (լուսավորության) շարունակականության ապահովում
• Անվճար հայտարարությունների ցուցանակների տեղադրում բոլոր վարչական շրջաններում։