6. Մշակութային և գրավիչ Երևան
Լավ Երևան 2009-2013 թթ.
• Մշակույթի տների, ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և երաժշտական դպրոցների հիմնանորոգում և ջեռուցման ցանցի կառուցում (թվով 16)
• Գրադարանների ջեռուցման ցանցի վերանորոգում, էլեկտրոնային սպասարկման համակարգի ներդնում, նոր գրականության ձեռք բերում
• ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք - 2012» տիտղոսի ստանձնում՝ համապատասխան միջոցառումների ու ծրագրերի ցանկի մշակում և իրականացում
• Կենդանաբանական այգու մասնակի վերանորոգում, արդիականացում, նոր կացարանների կառուցում
• Համաքաղաքային, ազգային ու պետական տոնական միջոցառումների կազմակերպում
• Ճանաչողական տուրիզմի շրջանակում «Երևան Սիթի Տուր»-ի կազմակերպում:
Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.
• Մշակույթի տների, թանգարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, գրադարանների հիմնանորոգման շարունակականության ապահովում, ջեռուցման հիմնախնդրի ամբողջական լուծում
• Մշակութային մակարդակի և որակի, մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծում
• Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և իրականացում
• Արտերկրի հետ մշակութային երկխոսության ծրագրերի շարունակում և իրականացում
• Կենդանաբանական այգու ամբողջական վերանորոգում, արդիականացում: