7. Առողջ և ապահով Երևան

 

Լավ Երևան 2009-2013 թթ.

 

• Թվով 4 առողջապահական հաստատությունների ջեռուցում և վերանորոգում

• Բուժսարքավորումների և ծառայությունների արդիականացում

• Շտապբուժօգնության նոր մեքենաների ձեռքբերում (թվով 35)

• Մոր և մանկան սոցիալական ծրագրերի իրականացում

• Հաշմանդամների ազատ տեղաշարժման համալիր ծրագրերի իրականացում

• Վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացում

• Սոցիալապես անապահով խմբերին օժանդակության համալիր ծրագիր

• Բարեգործական 12 ճաշարանների կազմակերպում

• Կարիքավոր ընտանիքների 3600 երեխաների ամառային հանգստի կազմակերպում

• Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում ընտանեկան նպաստների համակարգի կատարելագործում

• Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովում և 162 մարդու խնամքի կազմակերպում:

 

Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.

 

• Առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրի հիմնովին լուծում

• Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերանորոգման և վերազինման շարունակականության ապահովում

• Ընտանեկան բժշկության զարգացման օժանդակության և մասնագիտացված բուժօգնության մատչելիության շարունակականություն

• Բնակչության հիգիենիկ-­համաճարակային անվտանգության և կանխարգելման ապահովում

• Հաշմանդամների ազատ տեղաշարժման համալիր ծրագրերի շարունակականության ապահովում

• Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովում և խնամքի կազմակերպում

• Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման շարունակականություն

• Սոցիալապես անապահով խմբերին օժանդակության, բարեգործական ճաշարանների գործունեության շարունակականության ապահովում

• Միջուկային բժշկության տարածաշրջանային գերազանցության կենտրոնի գործարկում

• Համայնքային ծառայողի առողջապահական պարտադիր ապահովագրում:

 

21